>


Շատ կանայք ու աղջիկներ են ցանկանում նիհարել, հատկապես ամռանը: Ուզում ենք ձեզ ուրախացնել՝ ասելով, որ դա հնարավոր է, և շատ ջանքեր պետք չէ գործադրել:

Картинки по запросу гречневая диета




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ. 








  • 1 բաժակ հնդկաձավար՝ սա ամբողջ օրվա համար է
  • ցանկացած թարմ բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլը
  • ջուր
  • 1 բաժակ կեֆիր կամ մածուն
  • 1 հատ կանաչ խնձոր
  • մի քիչ ձիթայուղ՝ աղցանի համար

Հնդկաձավարով դիետայի հիմնական կանոնները:




  • Հնդկաձավարը լվանում ենք և ավելացնում 2 բաժակ եռման ջուր: Համեմել հարկավոր չէ:
  • Խառնում ենք և թողնում առնվազն 3 ժամ: Նաև կարելի է նախապատրաստել սա երեկոյան, և առավոտյան արդեն պատրաստ կլինի:
  • Պատրաստի հնդկաձավարը բաժանում ենք 4 մասի:
  • Առավոտյան խմում ենք 1 բաժակ մաքուր ջուր, սպասում կես ժամ: Հնդկաձավարին ավելացնում ենք ցանկացած թարմ բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, նեխուր, կաղամբ և ուտում:
  • 3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, սպասում կես ժամ, և վայելում բանջարեղենով հնդկաձավարը:
  • 3 ժամ անց կրկնում ենք նույն պրոցեդուրան:
  • 3 ժամ անց՝ երեկոյան, թույլատրվում է բանջարեղենային աղցան պատրաստել՝ ավելացնելով մի քանի կաթիլ ձիթայուղ: Չմոռանաք 1 բաժակ ջուր խմելու մասին:
  • 3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, կես ժամ անց խմում ենք կեֆիրը և ուտում խնձորը: Ահա և ամբողջ օրվա սննդակարգը:

Դիետայի արդյունքներն ապշեցնող են. մարդիկ նիհարում են 10-40 կիլոգրամ, իսկ դրական արդյունքն իրեն երկար ապսել չի տալիս:

Եղեք առողջ և գեղեցիկ:


от admin

-->