>


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է Մոսկվայում՝ գերատեսչության Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:








ՌԴ ղեկավարը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որում ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դաղագին, խաչակնքվել, ապա խոնարհվել է նախարարհի մարմնի առաջ: Պուտինը մոտեցել է նախարարի հարազատներին և մի քանի րոպե նստել նրանց կողքին: Այնուհետև սեղմելով նախարարի որդու ձեռքն ու մի քանի խոսք փոխանակելով այրու հետ՝ նորից մոտեցել է դագաղին, կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից:

Հայտնի է, որ Զինիչևին հուղարկավորելու են այսօր Սանկտ Պետերբուրգում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեկովի խոսքով՝ Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը:


Հիշեցնենք, որ նախարարը մահացել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում անցկացվող ուսումնական թռիչքի ժամանակ: Վերջինս ծառայողական պարտականությունները կատարելիս փորձել է փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:



Պուտինն ավելի վաղ հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել նախարարին:

Сообщение Պուտինը վերջին հրաժեշտն է տվել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին появились сначала на MediaNews.


от admin

-->