>

Գեներшլ Մпւրшդովը հшստшտեց․ Պшշտոնшկան Բшքուն պшտшսխшն է պшտրшստпւմ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:




Քոչարյանի զոհերը

Այս մասին նա ասել է TACC գործակալությանը Մախաչկալայում «Հայրենիքի հերոսների պահակախումբ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:





«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Գնահատականը տրվում է խաղաղ բնակչության կողմից:

Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացն ընթացքի մեջ է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մուրադովը:


Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո 5 տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:



«Առաջին հինգ տարիները՝ համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու հարցի երկարաձգման վերաբերյալ»,- ավելացրել է նա:

Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նշանակվել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության նոր հրամանատար:

Сообщение Գեներшլ Մпւրшդովը հшստшտեց․ Պшշտոնшկան Բшքուն պшտшսխшն է պшտրшստпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->