>


ArmLur.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել օգոստոսի 24-ին Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջադեպի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ,ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը: ArmLur.am-ի տեղեկությունը Հաստատեցին հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի:








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ ՀՔԾ նյութերի նախապատրաստման փուլում ծանուցագիր էր ուղարկել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին, որ նա ներկայանա ՀՔԾ եւ բացատրություն տա Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս հանելու դեպքով:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Սարգիս Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքը եւս ներկայացել է ՀՔԾ եւ բացատրություն տվել:


Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ, եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի արդյունքում ինքը անգամ վնասվածքներ է ունեցել: Ի դեպ, ՀՔԾ-ն լսել է նաեւ պետական պահպանության աշխատակիցներին, որոնք պատմել են, թե կատարել են իրենց օրենքով վերապահված գործողությունները: Եվ ահա պատգամավորին քարշ տալով, վնասվածքներ հասցնելով դուրս հրավիրեցին եւ ՀՔԾ-ն այս գործողությունների մեջ հանցանք չտեսավ:



Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение ՀՔԾ-ն պատգամավոր Աննա Մկրտչյանի գործով որոշում կայացրեց появились сначала на MediaNews.


от admin

-->