>

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Աչաջուր, չորրորդը Այգեհովիտ գյուղի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:




Քոչարյանի զոհերը

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է երկփողանի երկու «Իժ» և մեկփողանի երեք «ՄՌ» տիպի որսորդական հրացաններ ու կենդանու միս։





Բերման ենթարկված տղամարդկանցից Աչաջուր գյուղի 46-ամյա բնակիչը հայտնել է, որ հայտնաբերվածը եղնիկի միս է. ինքը նույն օրը եղնիկ էր ապօրինի որսացել իրենց գյուղի սարամասում:


Միսն ու ողորկափող հրացանները առգրավվել են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և մասնագիտական ստուգում:



Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Сообщение Որսագողության համար բերման է ենթարկվել Աչաջուր և Այգեհովիտ գյուղերի 4 բնակիչ. Ոստիկանություն появились сначала на MediaNews.


от admin

-->