>

Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ուսանողուհին հարված է ստացել գլխին եւ որովայնին, իսկ դանակահարության եւ երակները կտրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։


Այս մասին NEWS.am–ին ասաց համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը։







Քոչարյանի զոհերը

Նա պատմեց, որ ուսանողուհին դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, բուժօգնություն ստացել, իսկ այժմ ոստիկանությունում է, բացատրություն է տալիս։


«Դեպքը եղել է համալսարանի 5–րդ հարկում գտնվող լսարաններից մեկում, ուսանողուհին մեզ տեղեկացրեց, որ իրենց հաղորդագրության միջոցով հրավիրել են այդ լսարան։ Թե ով է վնասվածքը հասցրել, մենք չգիտենք։ Մեզ միայն ասաց, որ պարբերաբար հաղորդագրություններ է ստացել հեռախոսին։

Այլ մանրամասներ մենք չգիտենք։ Մի բան էլ նշեմ՝ մամուլի հրապարակումները, թե դանակահարություն է եղել, երակներն են կտրել, իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա»,– ասաց պրոռեկտորը։


Նշենք, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->