>


Կարևորը՝ պառկել ու անջատել լույսը… Բայց ցավոք, սա ոչ միշտ է օգնում:

Իրականում քնելու համար պետք է մաքրել ուղեղն անպետք մտքերից ու գտնել ձանձրացնող միապաղաղ զբաղմունք:

Ահա այս երկու հնարքները կօգնեն ձեզ. այսուհետ կկարողանաք արագ քնել, եթե անգամ նախկինում դրա հետ կապված խնդիրներ եք ունեցել:




Քոչարյանի զոհերը






Մեթոդ 1. ուղղակի նայել

Անհրաժեշտ է աչքերով գտնել որևէ փոքր չափի օբյեկտ: Դա կարող է լինել գորգի կամ պաստառի նախշ, պատի վրայի ստվեր: Ընտրեք մաքսիմալ պարզ օբյեկտ: Դրսի լույսը թույլ կտա, որ տեսնենք ընտրված օբյեկտը:


Փորձեք կենտրոնացնել ողջ ուշադրությունը տվյալ դետալի վրա: Մի մտածեք ոչ մի ուրիշ բանի մասին: Ուղղակի նայեք:


Մեր ուղեղն այնպես է ձևավորված, որ ձանձրալի ու միապաղաղ զբաղմունքների ժամանակ այն սկսում է ստիպել մտածել: Բայց մի արեք դա: Եթե զգաք, որ շեղվել եք նկարին նայելուց ու մտքերի գիրկն ընկել, անմիջապես վերադարձեք այնտեղ, ուր պետք է:


Նախշին նայելուց արդեն 5 րոպե անց կզգաք, որ աչքերը սկսել են փակվել: Բայց դուք մի կտրվեք գործից ու շարունակեք նայել: Ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչպես քնեցիք:



Как быстро уснуть? Советы, которые помогут быстро заснуть. Исследования учёных и мнение сомнолога - Чемпионат

Մեթոդ 2. դատարկություն

Սա ավելի հետաքրքիր մեթոդ է, քան առաջինը: Այն նման է մեդիտացիայի: Պետք է փակել աչքերը ու պատկերացնել դատարկություն: Ձեր երևակայության մեջ ուրիշ ոչինչ չկա, միայն սև դատարկ տարածություն:

Երբ անցնի մի քանի րոպե, այնտեղ կփորձեն  «ներխուժել» կերպարներ, հիշողություններ: Բայց դուք պիտի թուլանաք ու թույլ չտաք, որ նման բան լինի: Թող դրանք անցնեն դատարկության կողքով: Կնկատեք, որ կերպարներ են հայտնվում դատարկության ֆոնին ու անհետանում:

Ի դեպ, այս հնարքն օգնում է ոչ միայն արագ քնել, այլև մաքրել գիտակցությունը ավելորդություններից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->