>


Մի կին ձմռանը գնում է շուկա ու շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրելի հատապտուղներից՝ թարմ ազնվամորի: Ամենուր ձյուն էր, փոթորիկ, իսկ այնտեղ բաժակով գեղեցիկ ու անուշաբույր ազնվամորի էին վաճառում: Կինն արդեն ձեռքը տանում էր պայուսակի մեջ, որ հանի դրամապանակը, բայց հենց իմանում է գինը, արագ հեռանում է: 1 բաժակը վաճառում էին 5000 դրամով… չտեսնված բան է: Անթույլատրելի է մի քանի հատիկ ազնվամորու համար այդքան գումար տալը: Բայց, հավանաբար, դուք էլ լսել եք, որ տիեզերքի օրենքներին համաձայն՝ պետք է ընտրել ամենալավն ու թանկարժեքը, որպեսզի ապրեք բարեկեցիկ կյանքով:





Իսկապես, ձեզ աղքատ չզգալու համար պիտի ընտրեք լավագույնը, բայց այդ լավագույն գնումները՝ ճամփորդություններ, սնունդ, հագուստ, պիտի համապատասխանեն ձեր ֆինանսական հնարավորություններին: Եթե ձմռանը ազնվամորի կամ ելակ եք ցանկանում, կարող եք գնել սառեցված, կամ ջեմ ու մուրաբա ուտել:






Եթե ցանկանաք գնել Դալիի օրիգինալ նկարներից, բնականաբար, ձեզ աղքատ կզգաք: Կամ եթե որոշեք ամեն երեկո ընթրիքին սև խավիար ուտել, ձեր բյուջեն զգալիորեն կտուժի: Այո, դա թանկ է, բայց թանկ է կոնկրետ ձեզ համար:




Միշտ պետք է ընտրել ամենալավը՝ հաշվի առնելով անձնական հնարավորությունները: Խելացի մարդիկ չեն նայում այն ամենին, ինչ գնելու հնարավորություն դեռ չունեն: Հենց դրանում է կայանում իմաստը: Պետք է գնել այն, ինչ կարող ես քեզ թույլ տալ, բայց այն պիտի լինի տվյալ մակարդակի մեջ լավագույնը: Հենց նման ստրատեգիան կօգնի հասնել ծաղկման ու ֆինանսական կայունության:

Ամեն ինչ փչանում է հենց այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են ձգտել ամեն կերպ գնել այն, ինչն իրենց համար հասանելի չէ: Ու դրա պատճառով ընկնում է նրանց ինքնագնահատականը, իրենց աղքատ ու ստորացված են զգում:



Как правильно делать покупки | Зигзаг Удачи | Яндекс Дзен

Իսկ պահանջվում է ընդամենը 1 բան. ադեկվատ գնահատել սեփական ֆինանսական դրությունը: Լավագույն իրերի գնումը՝ ճիշտ ընտրություն է, սակայն դրանք կլինեն ոչ թե աշխարհի լավագույն իրերը, այլ լավագույնները այն մակարդակի վրա, որը կարող ենք մեզ թույլ տալ:

Եթե չեք կարող բնական մուշտակ ձեզ թույլ տալ, կարող եք ընտրել ոճային բաճկոն: Չունե՞ք գումար՝ շքեղ առանձնատուն գնելու համար, գնեք փոքր, բայց լավ վերանորոգված բնակարան: Չեք կարող ամեն օր դելիկատեսներ ուտել, գնեք բարձրորակ հավի միս.. ու այդպես ամեն ինչում: Թույլ տվեք ինքներդ ձեզ զգալ լավն ունենալու հաճույքը, բայց մի մոռացեք միացնել բանականությունը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->