>

ՀՀԿ-ն հшստшտեց пրոշпւմը․ Անшկնկшլ իշխшնпւթյпւնների հшմար

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։




Քոչարյանի զոհերը

Կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ևս քննարկվել է:





Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներին, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։

Ինչ վերաբերում է այլ համայնքների, Հանրապետական կուսակցությունը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։

Հիշեցնենք, որ 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։


Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ:

Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։



Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։
Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։

Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։

Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:

Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է:

Сообщение ՀՀԿ-ն հшստшտեց пրոշпւմը․ Անшկնկшլ իշխшնпւթյпւնների հшմար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->