>


Սիրելի հայրիկ ու մայրիկ, արդեն 3 ամիս է անցել, որ ես տեղափոխվել եմ այս քաղաք և սովորում եմ համալսարանում: Ես ներողություն եմ խնդրում, որ մինչ այս պահը երբեք ձեզ չեմ գրել: Այժմ կպատմեմ, թե ինչ է ինձ մոտ տեղի ունեցել այս ընթացքում: Միայն թե նստեք իրար կողք, ես թույլ չեմ տալիս սա կանգնած կարդալ…




Քոչարյանի զոհերը

Ինձ մոտ ամեն ինչ սովորական է: Գանգոսկրերի և մի քանի այլ կոտրվածքները չհաշված, որոնք ես ստացել եմ հրդեհի ժամանակ պատուհանից թռնելու պահին, ես ինձ լավ եմ զգում: Սարսափելի գլխացավեր ունենում եմ միայն օրական մի անգամ: Իմ բախտը բերեց, որ ինձ նկատեց հանրակացարանի պահակի որդին և ինձ հիվանդանոց հասցրեց: Նա ինձ ամեն օր այցելում էր, իսկ հետո հրավիրեց իր տանն ապրելու, քանի որ հանրակացարանը լրից վառվել է: Դե դա ավելի շատ տուն չէ, այլ նկուղ: Բայց նա շատ լավ երիտասարդ է, մենք իրար շատ ենք սիրում: Հարսանիքի օրը դեռ չենք նշանակել: Կորոշենք այն ժամանակ, երբ հղիությունս ավելի երևացող լինի:









Հա, իմ սիրելի ծնողներ, ես գիտեմ, որ դուք շատ եք սպասել այն օրվան, թե երբ եք տատիկ-պապիկ դառնալու:  Բանն այն է, որ սիրելիս մի հիվանդությամբ է տառապում, որը վարակիչ է, ու ցավոք, ես էլ եմ հիվանդացել: Բայց ոչ մի վտանգավոր բան չկա, բժիշկներն ասացին, որ ամեն ինչ կանեն, որ ես ապրեմ: 



Похожее изображение

Ես համոզված եմ, որ փեսացուս ձեզ դուր կգա, չնայած նրան, որ նա այլ հավատք ունի, նրա մաշկը մի քիչ ավելի թուխ է, իսկ ավելի կոնկրետ նա սևամորթ է: Ես նրա լեզուն լավ չեմ հասկանում, բայց որքանով, որ նա կարողացավ հասկացնել, նա աֆրիկական գյուղից է և շատ լավ ընտանիքում է մեծացել: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ ենք այնտեղ ապրելու:

Այժմ, երբ դուք ամեն ինչ գիտեք իմ կյանքի մասին, ուզում եմ ասել, որ ոչ մի հրդեհ չի եղել, ոչ մի կոտրվածք չեմ ստացել, հղի չեմ և ոչ մի տղամարդու հետ հարաբերություններ չեմ պահպանում: ՈՒղղակի պատմության քննությունից 3 եմ ստացել, իսկ ֆիզիկայի քննությունից էլ կտրվել եմ: Ես ուզում էի, որ դուք իմանաք, որ գնահատակններից շատ ավելի կարևոր երևույթներ կան այս աշխարհում:

Ձեզ սիրող դուստր՝ Արփինեից…


от admin

-->