>





Պաշտպանության նախարարությունը մշակել է և հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է հայտարարված եռամսյա վարժական հավաքներին ներգրավել նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամիս ժամկետով:






Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հայտարարվել են վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով և սահմանվել են վարժական հավաքներին ներգրավվող ըստ մասնագիտությունների պահեստազորայինների թվաքանակները։ Գործընթացն սկսելուց հետո անհրաժեշտություն է առաջացել վարժական հավաքներին ընդգրկել նաև պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչև 24 բժիշկ մասնագետների: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման պահանջների շրջանակներում:



Сообщение Նախատեսվում է հավաքներին ներգրավել նաև սպայական կազմի բժիշկ-մասնագետների появились сначала на MediaNews.


от admin

-->