>

Azatutyun.am-ը գրում է․




Քոչարյանի զոհերը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։





Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։


Դրանից առաջ ՝ 2015-ից 2017 թվականներին, նա զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։

Այս ամենը հաշվի առնելով՝ թերևս բնական է, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ընկալեցին խիստ վերապահումներով։



«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել», — Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ, այժմ Գերմանիայում բնակվող Աֆղան Մուխտարլին ևս վստահ է՝ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Сообщение Դժգոհություններ Ադրբեջանում՝ գեներալ Կոսոբոկովի նշանակման առթիվ появились сначала на MediaNews.


от admin

-->