>

Գեղшմшսшրի հшմայնքшպետը հшստшտեց․ Որпշпւմը կшյшցվшծ է

Գեղամասար խոշորացված համայնքն առաջիկայում կմիանա Վարդենիսին, և կանցկացվեն համայնքապետի արտահերթ ընտրություններ։





Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։





«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո իմ նկատմամբ լարվածություն առաջացավ, որովհետև մեր համայնքն ընդդիմադիր համայնք է համարվում, ես էլ ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը։

Իշխանությունն այսպես է վարվում, որ հեշտությամբ հաղթի Վարդենիսում և ազատվի ինձինց, որովհետև ինձ համարում են իրենց մրցակից և խանգարող»,- նշեց նա։

Գեղամասար խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքի կազմում մտնում է 18 գյուղ։ Գեղամ Ավետյանի կարծիքով՝ եթե համայնքը միանա Վարդենիս համայնքին, ոչ մի դրական արդյունք չի լինի։


«Գեղամասար համայնքի գյուղերն իրար համաչափ են։

Միավորման ծրագիրն այնպես էր, որ առանձացվել էին գյուղերի ամենակարևոր խնդիրները և պահվում էին ուշադրության կենտրոնում։



Հիմա եթե միանա Վարդենիսի համայքին, որն ունի շատ մեծ գյուղեր, այդ համաչափությունը չի պահպանվի, և Գեղամասարի փոքր գյուղերն ուղղակի կանտեսվեն։ Խոշորացումից մեկ տարի անց արդեն հետևանքները կերևան։

Ես չեմ հասկանում՝ ինչպես են իրենք կարողանում առաջնահերթ դասել անձնական խնդիրները համայնքի խնդիրներից»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։

Վարդենիս համայնքում ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին։ Ավետյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, սակայն մինչև հիմա էլ աջակցում է «Հայաստան» դաշինքին։

«Ես կիսում եմ «Հայաստան» դաշինքը գաղափարները և կողմնակից եմ ծրագրերին»,- հավելեց Ավետյանը։

Сообщение Գեղшմшսшրի հшմայնքшպետը հшստшտեց․ Որпշпւմը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->