>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը





ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը քաղաքական երանգներով է մերժել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հայցը: Դուք երկար տարիներ առնչվել եք ՄԻԵԴ-ի հետ, որքանո՞վ կարող են քաղաքական երանգներ լինել Մ«ԻԵԴ-ի գործելաոճում, մանավանդ, որ դրանք միջպետական գործեր են:





Երբ ասվում է՝ քաղաքական երանգներ, անպայման չի հասկանալ քաղաքական կողմնապահություն, այսինքն անպայման ցանկացել է Ադրբեջանի օգտին որոշում կայացնել: ՄԻԵԴ-ն, այո, շատ հաճախ քաղաքական նկատառումներով որոշումներ կայացնում է, բայց զուտ այն նպատակով, որ ինքը չմտնի մի դաշտ, որտեղ իրեն այնքան չեն սպասում, կամ որն իրականում իրենը չէ, օրինակ, մարդասիրական իրավունքի դաշտ: Սրանից մոտ մեկ տարի առաջ «Ուկրաինան ընդդեմ Վրաստանի» գործով, դրանից էլ մեկ տարի առաջ ապրիլյան գործերից մեկով կրկին մի որոշում կայացվեց, որն ավելի շատ դատական քաղաքականություն է ցույց տալիս, և դա նաև պայմանավորված է քաղաքական ինչ-ինչ նկատառումներով, բայց ոչ քաղաքական կողմնապահությամբ: Պարտադիր պետք չի մտածել, որ ուզում է մի պետության օգտին որոշում կայացնել, բայց իհարկե, հաշվի է առնում քաղաքական դաշտում իր որոշումը ինչ ազդեցություն կարող է ունենալ, և արդյոք ինքը կարող այդ ամենի տակից դուրս գալ հետագա զարգացումներում: Մի մոռացեք, որ ՄԻԵԴ-ը եթե մի փոքր ճյուղ շատ է ծախսում, դա նշանակում է տասնյակ հազարավոր նոր գանգատներ:

Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ կարող էր միջազգային դատարանը բավարարել Հայաստանի հայցը և Ադրբեջանին պարտավորեցնել Հայաստանին վերադարձնել գերիներին:


Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ տեսակի փաստարկ է մերժել Ադրբեջանը: Եթե Հայաստանը բարձրացրել է կոնկրետ գերիներին վերադարձնելու պահանջ, նման պահանջը առայժմ դեռ Եվրոպական դատարանի հսկողության շրջանակներից դուրս է: Դատարանը սովորաբար արձանագրում է խախտումը և որոշ դեպքերում բացառության կարգով կարող է նաև որպես ուղեցույց նշել, թե ինչ պետք է անել դատական ակտը կատարելու համար, օրինակ, անձին կալանքից ազատելու վերաբերյալ: Նման որոշումներ ՄԻԵԴ-ը կայացնում է, օրինակ, Ալեքսանյանի գործով, ով Խոդորկովսկու փաստաբանն էր: Բայց միջպետական գանգատներով, այն էլ զինված հակամարտության, ըստ էության, պատերազմի վերաբերյալ որոշում կայացնի՝ գերիներին վերադարձնել, դա նշանակում է՝ ինքը մտնում է մարդասիրական իրավունքի դաշտ և այս պահի դրությամբ անում է ավելին, քան իր դատական քաղաքականությունն է: Այստեղ ես կհասկանամ, որ նույն քաղաքական նկատառումներով ՄԻԵԴ-ը ձեռնպահ մնա նման որոշումից, բայց դա չի նշանակում, որ դա պետք է դիտել որպես Ադրբեջանի հաղթանակ, կամ ադրբեջանանպաստ որոշում է փորձել կայացնել Եվրոպական դատարանը: Դա զուտ վերաբերում է իր դատական քաղաքականությանը:

Հայաստանը կարո՞ղ է արդյոք 44-օրյա պատերազմի հարցով ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնել, այդ թվում գումարային պահանջներ:



Այդ բոլոր վարույթները, որ Հայաստանը նախաձեռնել է, ի վերջո, տանելու է նաև գումարային պահանջի, ուղղակի այդ փուլը դեռ չի մոտեցել: Ուղղակի ՄԻԵԴ-ը, սովորաբար, գումարային պահանջները ուծում է բավականին սահմանափակ գործիքներով: Ընդհանարպես դժգոհություն կա ՄԻԵԴ-ի այդ վնասի չափը հաշվարկելու մեթոդներից: Բոլոր դեպքերում ոչ մեկին չի հաջողվում ստանալ իրական վնասի փոխհատուցում: Հաճախ ՄԻԵԴ-ը սիմվոլիկ գումարներ է սահմանում, հաճախ նույնիսկ պատճառաբանությունը խիստ թերի է: Ասյտեղ պետք չէ սպասել իրական փոխհատուցման ՄԻԵԴ-ի կողմից: Այդ գումարային փոխհատուցման սահմանումները ավելի շատ բարոյական պարտավորություն են պետության համար, որ նա այլևս նման խախտումներ չանի և որոշ չափով փոխհատուցի դիմումատուներին, բայց ոչ ամբողջապես: ՄԻԵԴ-ը նաև կիրառում է անգլիական իրավունքի հավասարության սկզբունք, արդարության սկզբունք, որով որպես կանոն հաշվի է առնում նաև պատասխանող պետության վրա հնարավոր գումարային ազդեցությունը: Այդ իմաստով միշտ գումարը նվազեցնում է, քան իրականում վնասը կա:

Վերջերս բանակցությունների արդյունքում երկու գերի վերադարձվեց Հայաստանին: Գերիներով զբաղվողները նշում են մոտ 200 գերիների առկայության և Ադրբեջանի կողմից իրական թվերը թաքցնելու մասին: Մենք ավելին չէինք կարո՞ղ ստանալ, քան երկու գերին էր, որովհետև 2-ական գերի ստանալով մեզ տարիներ պետք կլինեն:

Դա իրավական գործընթաց չէր, այլ պայմանավորվածությունների արդյունք: Իրավական գործընթացներում բավականին որոշակիություն կա, կարելի է նույնիսկ կանխատեսել, որովհետև այնտեղ իրավական ստանդարտներով են առաջնորդվում: Սա նույնսիկ քաղաքական գործընթաց էլ չէր, կիսաքաղաքական գործընթաց էր, և մենք իրականում չգիտենք, թե կուլիսների հետևում ինչ են բանակցում, և ինչ գնով, թեկուզ քաղաքական գնով են գերիները վերադարձվում: Փաստը մնում է փաստ, որ իրենք գերի վերադարձրեցին, երբ որ մենք գերի ունեցանք, փոխանատում տեղի ունեցավ՝ երկուսը մեկի հետ: Սա զուտ պայմանավորվածություն է երկու պետությունների բանակցող կողմերի միջև՝ ոչ իրավական գործիքներով ու գործընթացներով:

Сообщение Ինչու է ՄԻԵԴ-ը մերժել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի՝ Հայաստանի հայցը появились сначала на MediaNews.


от admin

-->