>


Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում. «Ավելի վաղ զինծառայողի ընտանիքը իրենց որդու հարցով դիմել էր Կարմիր Խաչին, սակայն այստեղից էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են նրա Ադրբեջանում լինելու հավանկանությունը»:


Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։



Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

Сообщение Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել появились сначала на MediaNews.


от admin

-->