>


Արամ Գևորգյանը գրում է. Բեգլարյան Հայկը արցախցի էր, Ստեփանակերտում էր ծնվել։ 2020 թվականի հունվարին զորակոչվել էր Պաշտպանության բանակ։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծառայում։
Սեպտեմբերի 11-ին Հայկը դիրքեր բարձրացավ։




Քոչարյանի զոհերը

Բարձրացավ ու զգաց պատերազմի հոտը։ Ամսի 25-ին զանգեց տուն, ասեց՝ «Մամ, կ ռիվ ա սկսվում, վիճակը լուրջա»։ Հարազատները չհավատացին, ում զանգեցի, ասեցին՝ «Նման բան չկա»։ Հաջորդ օրը արդեն Հայկը զանգեց, հրաժեշտ տվեց ու ասաց՝ «Մամ, կռ իվ ենք գնում, կզանգեմ…»։







Արդեն 27-ի վաղ առավոտյան Հայկի հարազատներն արթնացան պայ թյուններից. Հայկը ճիշտ էր՝ պատերազմ էր սկսվել։ Այդ օրը տղայից լուր չունեցան ու հայրը նույն օրը շտապեց Ջրական։ Բայց որդուն չգտավ, վերջինս արդեն շրջափ ակման մեջ էր։ 3 օր հետո հայր ու որդի գտան իրար։ Հայկը շատ էր ուրախացել…





Զանգում էր տուն ու ուրախ, ծիծաղելով խոսում, չէր բողոքում ոչ մի բանից։ Հարազատները նույնիսկ կասկածում էին՝ արդյո՞ք կռվ ում են։ Բայց ծիծաղի ու հումորների արանքից Հայկը զգուշորեն հարցնում էր մորը՝ «Իմ սրբություն, լուրերով ի՞նչ են ասում, ե՞րբ կկանգնեցնեն»։ Ուրախ էր թվում ու չէր ուզում վախեցներ մորը։ Բայց մայրը չարաբ աստիկ երազում արդեն տեսել էր իր որդու անունը զ ո հվածների ցուցակում… Հայկի միակ բառը, որը վախեցնում էր մորը, հետևյալն էր՝ «Ծախած ա, մամ»։ Հայկը զ ո հվեց հոկտեմբերի 28-ին՝ հոր աչքի առաջ, Շեխեր գյուղի թ եժ մար տերում։ Գյուղը նույն օրը հանձնվեց թշնամուն։

Այսօր Հայկի ծննդյան օրն է։ Նա պետք դառնար 20 տարեկան, բայց իր կյանքը զ ո հեց հանուն հայրենի Արցախի։ Զ ո հեց, լավ իմանալով, որ այս պատերազմը ընդամենը բեմադրություն է։ Չփախավ անգամ, երբ գնում էր գիտակցված մ ա հվան։
Հավերժ փառք քեզ, հերոս տղա։


от admin

-->