>


Մենք ինքներս պետք է պաշտպանենք մեր երկիրը, մեր փոխարեն ոչ ոք չի անի դա, պահեստազորի հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նա նշել է, որ պետք է ակնկալել օգնություն այլ երկրներից, սակայն մեր սահմանների, Հայաստանի տարածքի պաշտպանության գորը միայն մեր անելիքն է: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, հաշվի առնելով այն ռազմա-քաղաքական իրողությունները, որ կան կովկասյան ռեգիոնում և թերևս եղել են միշտ: Բանն այն է, որ այստեղ հատվող, խաչվող շահերն ու հետաքրքրությունների զուգահեռները բազմաշերտ են:








Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ, ուժային կենտրոններից որևէ մեկի մոտ չկա մեր հետ ավելի լայն և խորը հարաբերության ցանկություն, քան օրինակ Ադրբեջանի հետ, կամ Թուրքիայի հետ: Ըստ այդմ, որևէ ուժային կենտրոն գործնականում չի կանգնի Հայաստանի սահմանների և տարածքի պաշտպանության ռազմա-գործնական դիրքում: Կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել քաղաքական մակարդակում, բայց դա էլ այն դեպքում, երբ մենք ռազմական մակարդակում կարողանում ենք ինքներս մեր ուժով ապահովել մեր սահմանների անվտանգությունը: Վիճարկել այս իրողությունը, թերևս կնշանակի զբաղվել ժամավաճառությամբ: Գլխավոր հարցն այն է, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը, մեր ներուժը, որը թույլ կտա հենց սեփական ուժով ապահովել տարածքային անձեռնմխելիությունը: Այստեղ սկսում է ամենաբարդը:


Անկասկած է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր չունի այդ ուժն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները լիուլի բավարարելու հնարավորություն: Ի վերջո, Հայաստանի ուժը միայն ռազմականը չէ: Հայաստանին պետք են նաև ենթակառուցվածքներ, ահռելի ծախսեր են պետք Արցախի կորուստները փոխհատուցելու, արցախցիներին Արցախում պահելու համար բավարար կենսապայմաններ ապահովելու համար, որովհետև այդ հարցերը իրենց բնույթով լինելով սոցիալ-տնտեսական, իրենց նշանակությամբ ռազմավարական-անվտանգային են: Իսկ պաշտպանել Հայաստանը «ֆիդայական» փիլիսոփայությամբ, «ազգ-ավտոմատավոր» տրամաբանությամբ, հնարավոր է գուցե շատ լոկալ նշանակության դեպքերում, սակայն ոչ այն ռազմա-քաղաքական միջավայրում, որում գտնվում է ռեգիոնը: Սակայն, Հայաստանի ներքաղաքական միջավայրն այսօր զգալիորեն հեռու է այն մակարդակից, որը նվազագույն անհրաժեշտն է տնտեսական լայն էֆեկտ ապահովելու համար, ինչը կարող է հնարավորինս արագ բերել նաև անվտանգային ոլորտում արդիականացման էֆեկտի: Եվ այստեղ, Հայաստանն իր անվտանգային կարողությունները բազմապատկելու և արդիականացնելու հարցում բախվում է արտաքին աջակցության և անգամ մասնակցության անհրաժեշտության հետ, ինչն էլ իր հերթին բերում է արդեն քաղաքական կախվածության գործոններ:



Այդ շղթան բացելու և արատավոր կամ փակ շրջան չստանալու համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ բացել շրջանը Հայաստանի սահմանից «հայկական աշխարհի» սահման: Այստեղ կիրառման ենթակա են թե բարեգործական մեխանիզմները, թե փոխշահեկան տնտեսական գործակցության: Ընդ որում, երկրորդ տարբերակը եթե չգերազանցի առաջինին, ապա առնվազն չպետք է զիջի: Դրանք փոխադարձաբար պետք է ձևավորեն վստահության այն մթնոլորտը, որը թույլ կտա առավելագույնս գեներացնել համահայկական ներուժը, դրա տնտեսական արդյունքը վերածել պետության համար քաղաքական կապիտալի: Սա է մեր ցատկահարթակը, դանդաղ քայլերով առաջ գնալու թերևս միակ գործուն այլընտրանքը, որը ենթադրելու է պայմանավորվածություններ ոչ թե աշխարհաքաղաքականության իրարամերժ և սուր դիմակայության մեջ գտնվող բևեռների, այլ հայկական աշխարհի սուբյեկտների միջև: Մոլորություն է, եթե որևէ մեկին թվում է, թե չկարողանալով արդյունավետ պայմանավորվածության գալ այդ շրջանակում, հնարավոր է անել դա ուժային կենտրոնների միջավայրում:

Сообщение Մեզանից բացի՝ ոչ ոք. Հայաստանի պաշտպանության առանցքային հողը появились сначала на MediaNews.


от admin

-->