>

Ինչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով տեստ կամ չեք պատվաստվել։ Այս հարցին ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:




Քոչարյանի զոհերը





«Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգելելու մասին պահանջել գրավոր հիմնավորում։


Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։

Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի արդյունքում, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով։



Հիշեք, որ որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամանով իրավունք չունի հարկադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք բացառապես սեփական կամքով»,- գրել է Հայրապետյանը։

Сообщение Ի՞նչ անել, եթե չպատվաստվալու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու համար գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի. Իրավաբանը մանրամասնում է появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->