>

Տեղեկություններ կան, որ հայկական փորձարարական նոր դասագրքերում «Հայկական լեռնաշխարհ» եզրը հանվել է։ Մամուլում տեղեկություններ կան նաեւ, որ Հայաստանի օրհներգի նոր տեսահոլովակ է նկարահանվում, որտեղ չեն լինելու տեսարաններ Արցախից։ ՀՀ կառավարությունը հասարակությանը փորձում է պատրաստել «խաղաղ դարաշրջանին», եւ այդ տեղեկությունները տրամաբանական են՝ արտաքին պարտադրմամբ «խաղաղ դարաշրջանը» ենթադրում է պահանջատիրության ակնարկների իսկ բացառումը։ Իսկ թշնամական տանդեմի դասագրքերում ու ակադեմիական շրջանակներում հակառակ գործընթացն է, ինչը վկայում է պարտադրանքի մասին։




Քոչարյանի զոհերը

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին ասում է, որ «հարեւանների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»։ Հայկական հողի ու արյան վրա Մոսկվայի ջանքերով կառուցված երկրի ԱԳ նախարարի խոսքը միայն առերեւույթ է Արցախի մասին։ Խորքում վախերն են, ընդ որում՝ գոյաբանական, ոչ միայն Անկարայի, այլեւ Մոսկվայի համար։ Հայաստանի դեմ Արցախում Մոսկվա-Անկարա տանդեմի ահաբեկչական պատերազմը եւ «հետպատերազմյա եռակողմ կարգավորումն» ուղղված են Հայաստանի ինքնիշխանության վերացմանը՝ համատեղ նախագծմամբ ու իրականացմամբ։






«Հաղթանակը»՝ Մոսկվա-Անկարա-Բաքու ընդդեմ Հայաստանի, քարոզչության ու հայկական մանդատակիր քաղաքական դասի բարդույթների մակարդակում է։ Դասագրքերից ու օրհներգից հիշողությունը ջնջելու փորձերը նոր չեն, եւ օրինակ չի բացառվում, որ մի օր նախ 10 միլիոն, ապա 50 միլիոն Թուրքիայի քաղաքացի հայտարարի, որ իրենք հայեր են։ Հայերը դեռ տեսնելու են անխուսափելին, Մոսկվա-Անկարա տանդեմի համար մղձավանջը դեռ առջեւում է։



 


от admin

-->