>

Տիգրшնшշենի վերшբերյшլ նшխшրшրпւթյունը պшշտпնшկան տեղեկшտվпւթյпւն հրшպшրшկեց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր էջում գրել է․

Մամուլում ակտիվորեն քննարկվող Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների որևէ փնջում չընդգրկելու մասին։




Քոչարյանի զոհերը

Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր:





Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում:

Օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները,

այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»: Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք:


Տիգրանաշեն գյուղը ՆԵՐԱՌՎԱԾ Է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում։

Արարատի մարզպետը կոչ է անում



Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։

Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։

Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։

Հարգելի՛ արարատցիներ,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։

Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Сообщение Տիգրшնшշենի վերшբերյшլ նшխшրшրпւթյունը պшշտпնшկան տեղեկшտվпւթյпւն հրшպшրшկեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->