>


Մեր կյանքի անբաժան մասն է մարդկանց հետ հաղորդակցումը, և դա հիանալի է։ Ընկերական աջակցությունը, հարգանքը, սերը, որոնք ստանում ենք ուրիշներից, ոչ միայն օգնում են կյանքի տարբեր իրավիճակներում, այլև հանդիսանում են հաջողության և երջանկության պարտադիր ատրիբուտ։

Այնուամենայնիվ, մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների։






Մի կուտակեք խռովը





Կարևոր է սովորել ներել։ Դա պետք է ոչ թե դիմացինին, այլ առաջին հերթին հենց ձեզ։ Պարտադիր չէ դրանից հետո շարունակել շփումը տվյալ մարդու հետ։

Մի նեղացեք երեխաներից, որ նրանք ձեզ չեն հասկանում

Որպեսզի հասկանաք, պետք է անցնել միևնույն ուղին։ Ձեր միջև մեծ ժամանակային դիստանցիա կա։ Այդպես եղել է ու կլինի։ Հայրերի ու որդիների խնդիրը հավերժական է։

Բարություն անելի մի ակնկալեք բարություն


Մի ակնկալեք, որ ձեզ շրջապատող մարդիկ պիտի հարգեն ու սիրեն ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ նրանից, որ դուք բարություն եք անում՝ մարդկանց ի սրտե օգնելու համար, այլ ոչ թե պարտադրված եք անել դա։



Մի քննադատեք

Քննադատությունն անօգուտ է, քանի որ այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, մարդ փորձում է արդարացնել ինքն իրեն։ Քննադատությունը վտանգավոր է, այն կարող է խորը խոցել մարդկանց։



Մի վիճեք

Միևնույնն է, ոչ մեկին ոչինչ չեք ապացուցի։ Յուրաքանչյուր մարդ շարունակելու է մտածել այն կերպ, ինչպես իրեն է հարմար։

Գնահատելով դիմացինի վարքը՝ փորձեք հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու հանգամանքները

Հաճախ մենք չենք ներում մարդկանց, սխալ համարում, քանի որ ուշադրություն չենք դարձնում ստեղծված հանգամանքներին։

Делая добро, не ожидайте добра: 8 золотых правил общения - Любовь Прекрасна!Любовь Прекрасна!

Մի ակնկալեք ու մի սպասեք, որ ուրիշ մարդիկ պիտի ձեզ նման լինեն, նույն կերպ վարվեն՝ ինչպես և դուք

Կան մարդկանց տարբեր տեսակներ, ու բոլորը տարբերվում են միմյանցից գիտակցման ու ինքնագիտակցման մակարդակներով։ Պետք չէ զարմանալ, որ մյուսները տարբերվում են ձեզանից մտքերով, արժեքներով, արարքներով։ Փորձեք ընդունել մարդկանց հենց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->