>


«Խիստ անհրաժեշտ է, որ այս 30 տարիների անցած ուղին՝ իր բոլոր վերելքներով, վայրէջքներով, իր բոլոր հասարակական, տնտեսական բուռն, պոզիտիվ, բայց նաև նեգատիվ գործընթացներով, իմաստավորվի»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը։








Քոչարյանի զոհերը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Անկախության օրվա տոնակատարություններին և ասել հետևյալը. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Փաշինյանի նման հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ դժգոհության ալիք բարձրացրին, ինչից հետո սկսվեցին ֆլեշմոբներ՝ Անկախության տոնը չնշելու համար։ Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմները և մասնավորապես 44-օրյան Հայաստանի անկախության առանձին դրվագներն են, և այդ դրվագների իմաստավորումը շատ հակասությունների մեջ է թե՛ քաղաքացիների, թե՛ փորձագետների և թե՛ իշխանությունների կողմից։


«Էդ կարճաժամկետ բյուջետային ծրագրերը, էդ բոլոր տեսակի չուսումնասիրված, բայց արագ ընդունված ծրագրային որոշումները՝ սկսած սեփականաշնորհումներից մինչև այսօր հանքահանության և հանքարդյունաբերության հետ կապված շատերին հուզող խնդիրները, սրանք բոլորը Հայաստանի ապագայի համար նոր իմաստավորում պիտի ստանան։ Պիտի հասկանանք, թե որն է Հայաստանի տեղը ամբողջ փոխված միջազգային իրադրությունում, որոնք այս կամ այն ձևով անդրադառնում են Հայաստանի վրա։ Իմաստավորենք Ռուսաստանի հետ հեռանկարները և դրանում Անդրկովկասի և բնականաբար նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը»։



Այն հարցին թե ինչպես է վերաբերվում Անկախության տոնը նշելուն, Հրանուշ Խառատյանն ընդգծեց, որ մեկ այլ խնդիր է, թե ինչ է նշանակում նշել՝ նշել որպես տոնական հանդե՞ս, թե՞ նախևառաջ նորմալ վերլուծական, հանգրվանային և ծրագրային փաթեթներ, խոսակցություն, գործողություններ, քննարկումներ, որոնք նշման դիապազոնի մասեր են։

Civic.am-ի մեկ այլ դիտարկմանը, թե հասարակությունը պահանջում է տոնակատարության ծախսերն ուղղել բանակին, Հրանուշ Խառատյանն ասաց. «Առհասարակ, ինչի մասին խոսում ենք, միշտ ասում ենք՝ չէ, էդ պետք չի անել, զենք պիտի առնենք։ Զենքը նույնպես շատ կարևոր է՝ այո, բայց ի՞նչ զենք, սա նույնպես չի իմաստավորվում, ո՞րն է այսօրվա պատերազմի զենքը մեզ նման լոկալ տարածքների դեպքում, գուցե ռազմական տարածքներում իմաստավորված է, բայց հանրության լայն մասի համար, իմ կարծիքով, իմաստավորված չէ, այսինքն՝ անշուշտ, զենք պիտի առնենք, բայց դա Հայաստանի միակ ճանապարհը և ճակատագիրը չէ»։

Сообщение «Խիստ անհրաժեշտ է, որ այս 30 տարիների անցած ուղին՝ իր բոլոր վերելքներով, վայրէջքներով, իմաստավորվի…». Հրանուշ Խառատյան появились сначала на MediaNews.


от admin

-->