>


Տարիքը ոչ մի բանի ցուցանիշ չէ, անգամ եթե խոսքը գնում է ուսման մասին։ Եվ մեր ասածի վառ ապացույցն է արգենտինուհի Լեոնոր Քորդալը, որը 99 տարեկան լինելով՝  հաճախում է դպրոց։ Գոյություն ունի մեծահասակների դպրոց, որը բոլոր ցանկացողներին տալիս է լրացուցիչ գիտելիքներ, իսկ Լեոնորը տվյալ ուսումնական հաստատության ավագ աշակերտուհին է։

Ի դեպ, նա զարմացնում է ոչ միայն տարիքով, այլև առանձնահատուկ ջանասիրությամբ և ուսման հանդեպ սիրով։ Լեոնորն ընդհանրապես բաց չի թողնում պարապմունքները։




Քոչարյանի զոհերը






Երբ կինը փոքր է եղել, շատ դժվարությունների միջով է անցել․ սկզբում կյանքից վաղաժամ հեռացել է նրա մայրիկը, հետո առաջացել են մի շարք ընտանեկան խնդիրներ։ Այդ պատճառով Լեոնորը ստիպված է եղել թողնել դպրոցը։ Նա ողջ կյանքում կարդալուց ու գրելուց բացի ոչինչ չի իմացել։ Եվ միայն 99 տարեկանում է  նա ստացել ուսումը շարունելու հնարավորություն։



Ինձ հաճախ են հարցնում․


Ինչի՞ համար ես գնում դպրոց։ Դեռ չես հոգնե՞լ։ Բայց ինչի համար այն կիսատ թողնեմ, եթե հիմա ունեմ սովորելու հնարավորություն։ 

Լեոնորը պատմել է նաև խնդիրների մասին, որոնց հետ նա բախվել է․



Երբ ծերանում ես, հիշողությունդ շատ է վատանում։ Ես տանը սովորում եմ դասացուցակը, բայց մինչ հասնում եմ դպրոց, մոռանում եմ։ 

Բայց չնայած այդ ամենին, Լեոնորը մտադիր չէ դադարեցնել պարապմունքները։

Ես այժմ ուզում եմ սովորել համակարգչից օգտվել։

Այս տարեց կնոջ արարքը կարող է օրինակ ծառայել բազմաթիվ երիտասարդների համար, չէ որ սովորելու համար երբեք ուշ չէ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->