>

Թпւրքիшյի шնшկնկшլ пրпշпւմը․ Ռпւսшստшնը шրшգ հшկшքшյլ է պшտրшստпւմ

Թուրքիայի ԱԳՆ-իղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Նևշեհիր քաղաքում խոսել է Ղրիմի հարցի մասին և հանդես է եկել հակառուսական հայտարարություններով:





Նշելով, որ Անկարան կշարունակի պաշտպանել Ղրիմի թաթարների «իրավունքները», նշել է.





«Թուրքիան մասնակցելով Ղրիմի հարթակի կոնֆերանսին մեկ անգամ ևս հաստատեց, որ աջակցում է Ղրիմի թաթարներին: Թուրքիան երբեք չի հաշտվի Ղրիմի օկուպացման հետ»:

Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և համարում է այն օկուպացիա: Վերջերս Թուրքիան մասնակցել էր այսպես կոչված Ղրիմի հարթակին և նշել էր, որ սրանով Անկարան փորձում է վերջ դնել Ղրիմի օկուպացիային:


Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում նախագահի պաշտոնում Էրդողանի փեսաներից մեկի նշանակման մասին:

Խոսքը կրտսեր փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի մասին է, որին Էրդողանը պատրաստում է և «Արդարություն ու զարգացում» կուսակցության, և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։

Դա են վկայում ԶԼՄ-ներում տարածված ձևակերպումները՝ «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում»,



«Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս է ի հայտ գալիս», բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։

Մինչդեռ սկզբում Էրդողանը հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, հետագայում, սակայն, հիասթափվել է նրանից: Այս մասին գրում է Ermenih aber-ը:

Սելջուկ Բայրաքթարը մասնագիտությամբ ինժեներ է, ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Сообщение Թпւրքիшյի шնшկնկшլ пրпշпւմը․ Ռпւսшստшնը шրшգ հшկшքшյլ է պшտրшստпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->