>


Երբ տեսա, թե քույրս ինչպես է պանիրն ու խմորը անցկացնում քերիչով, հասկացա, որ միշտ սխալ եմ արել…

Ափսոս, որ ավելի շուտ չեմ իմացել այս հնարքի մասին․․․ այն իսկապես հեշտացրեց ուտեստներ պատրաստելու գործընթացը։




Քոչարյանի զոհերը



Բանջարեղենը, ընկույզը կամ ցանկացած այլ մթերքը կարող եմ մանրացնել բլենդերով, սակայն կան գործընթացներ, որոնք բլենդերին վստահել չեմ կարող։ Օրինակ, շատ աղցանների համար բաղադրիչները, ինչպես նաև պանիրը, պետք է քերել։ Ու հենց այդ ժամանակ էլ սկսվում է իմ տանջանքը։





Այսօր ցանկանում եմ պատմել, թե ինչպես կարող եք խուսափել բանջարեղենի կամ պանրի՝ քերիչին կպնելուց։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս հնարքն աշխատում է նաև խմորի դեպքում։ Ես հաճախ եմ թխում քերած պիրոգ և մրջնաբույն, որոնց համար խմորը պետք է անցկացնել։

Հիմա ես գիտեմ հնարք, որը թույլ է տալիս այնպես անել, որ խմորը, եփած կարտոֆիլը, պանիրը քերիչին չկպնեն։ 


Փորձարկումը ցուցուդարելու համար ընտրել եմ հալած պանրիկ, հավանաբար գիտեք, որ այն շատ փափուկ է։ Կքերեմ նաև փափուկ տեսակի պանրի կտոր։



Ահա թե ինչ  եղավ, երբ փորձեցի քերել հալած պանրիկը քերիչի խոշոր դանակով։ Պանիրը կպչեց քերիչի ներսի կողմին։



Ու հենց այդ պահին օգնության կհասնի սովորական ձեթը կամ ձիթայուղը։

Խոհանոցային վրձինով քերիչին ձեթ քսեք։ Բաշխեք յուղը քերիչի երկու կողմերին և անցեք բուն գործընթացին։ Յուղի թաղանթը պահպանում է պանրի ամբողջականությունը, նաև թույլ չի տալիս, որ քերիչը շատ կեղտոտվի։

Տեսեք, հալած պանրիկի տեսքը ավելի գեղեցիկ է, և դրանով պատրաստված ուտեստը շատ ավելի ախորժելի կստացվի։

Իսկ հիմա նայեք մանր քերիչով անցկացրած փափուկ պանրին․․․ հիանալի է, այնպես չէ՞

Իսկ դուք գիտեի՞ք այս հնարքի մասին։


от admin

-->