>

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 11-ին ստորագրած հրամանագիրի համաձայն՝ գեներալ-մայոր Կամո Բահատուրի

Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Նորանշանակ ՊԲ հրամանատարի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.





Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:





Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈԻ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում:


1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար:

2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:



2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Сообщение Նորանշանակ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի կենսագրությունը появились сначала на MediaNews.


от admin

-->