>

Քшղшքшպետի կտրпւկ пրпշпւմը․ Մեկ оրпւմ 7 դպրпցի տնоրեն шզшտվեց․ Пվքեր են պшշտпնшզրկվшծները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 3-ին մեկ օրվա մեջ միանգամից աշխատանքից ազատել է Երեւանի 7 դպրոցի տնօրենի։




Քոչարյանի զոհերը

Yerevan.am կայքից տեղեկանում ենք՝ Կարինե Խաչատրյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից,





Անժելա Ավետիսյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել Երևանի հ.110 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից,

Արև Գյուլումյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ազատել Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։


Սեպտեմբերի 7-ից ազատված է նաեւ Երևանի Գևորգ Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը,

Բելա Աղամյանը՝  սեպտեմբերի 6-ից  Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից, Մարինե Քոչարյանը՝ Երևանի հ.186 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից եւ



Գայանե Մկրտչյանը՝ Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցտնօրենի պաշտոնից։

Նրանց բոլորի հետ լուծվել է 2016 թվականի աշխատանքային պայմանագիրը։

Մի քանի դպրոցներից մեզ ասացին, որ լրացել է նրանց պաշտոնավարման ժամկետը, այդ իսկ պատճառով  լուծվել է աշխատանքային պայմանագիրը, սակայն դեռեւս մրցույթ չի հայտարարվել։

Сообщение Քшղшքшպետի կտրпւկ пրпշпւմը․ Մեկ оրпւմ 7 դպրпցի տնоրեն шզшտվեց․ Пվքեր են պшշտпնшզրկվшծները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->