>

«Ովքե՞ր են սեպտեմբերի 21-ին բարձրանալու բեմ». Երգչուհի Արմինկայի գրառումը

Երգչուհի Արմինկան ինտագրամյան իր էջում գրել է.

«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները՝ հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:




Քոչարյանի զոհերը

Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:





Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակո՞ւմ:

Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում.

ովքե՞ր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, և ովքե՞ր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…»:


Աղբյուրը` Արմինկա

Նշենք, որ տարիներ առաջ Արմինկան մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Շշուկներ տարածվեցին, որ երգչուհին Հայաստանից նեղացած գնաց:ԱՄՆ-ում ծնվեց երգչուհու որդին Ալեքսը:

Այժմ Արմինկան զբաղվում է նաև հագուստի դիզայնով: Ունի սեփական խանութ-սրահը:



Արմինկան ծնվել է 1973թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1990-92թթ. սովորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից էստրադային-ջազային արվեստի ստուդիայում:

1992-97թթ. երգել է «Հայեր» փոփ խմբում: 2001-05թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը, որի շրջանակներում 2004-05թթ. թողարկել է 2 ձայնասկավառակ:

Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:

Сообщение «Ովքե՞ր են սեպտեմբերի 21-ին բարձրանալու բեմ». Երգչուհի Արմինկայի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->