>

Ադրբեջшն ուղшրկվшծ թпւրք գեներшլները՝ իրшվիճшկի թելшդրпղ․ Որпշпւմը կшյшցվшծ է

«Ենի Մասավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջան ուղարկված թուրք գեներալների թիվն աճում է:





Թերթը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերը ստեղծել են «Ադրբեջանում ծառայության խմբի հրամանատարությունը» և խմբի հրամանատար նշանակել չորս գեներալի:





Գեներալ Բախտիար Էրսեյը նշանակվել է «Ադրբեջանում ծառայության խմբի» հրամանատար և ենթարկվելու է Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարությանը:

Գեներալ Աբդուլա Քաթերչին «Ադրբեջանում ծառայության խմբի» շրջանակում նշանակվել է Էգեյան ծովի բանակի հրամանատար:


Գեներալ Անդեր Գյուները նշանակվել է «Ադրբեջանի ծառայության խմբի» շտաբի պետ, իսկ գեներալ Զաքարիա Յալչինը ստանձնել է Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական հրամանատարությունը:



Այս չորս գեներալների նշանակումով ավելացել է նաև «Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցչության» անդամների թիվը:

«Ենի Մասավաթ» -ը հավելել է «Այս գործողությունները կարելի է համարել Շուշիի հայտարարության իրականացման տրամաբանական շարունակություն:

Այլ կերպ ինչպե՞ս պետք է Երևանին զգուշացնել, որ չխաղա կր ակի հետ և իրեն պահի հանձնվող կողմից նման»:

Сообщение Ադրբեջшն ուղшրկվшծ թпւրք գեներшլները՝ իրшվիճшկի թելшդրпղ․ Որпշпւմը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->