>




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը` նշելով, թե իբր ԼՂ հակամարտությունն «անցյալում է»: «ԱՄՆ դեսպանի նման հայտարարությունն անընդունելի է:





Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները:




Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,- այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավելի վաղ ասել էր. «Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առթիներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Եւ, իհարկե, 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը, մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարեւորում ենք, եւ ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»:

Сообщение Ադրբեջանում ցնցումների մեջ են ընկել , ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այսօրվա արված հայտարարությունից появились сначала на MediaNews.


от admin

-->