>


Եթե սիրում եք հետաքրքիր թխվածքներ, որոնց պատրաստման համար առանձնահատուկ ջանքեր ու մեծ թվով բաղադրիչներ պետք չեն, պահպանեք այս բաղադրատոմսը։

Միայն բույրը ձեզ խելքահան կանի, իսկ համի ու փափկության մասին խոսք չկա․․․

шарлотка с дыней




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 120գ
  • ալյուր՝ 140գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • դարչին՝ 0,5 թ․գ․
  • սեխ՝ 200գ
  • վանիլի շաքար՝ 10գ

Պատրաստման եղանակ․

Խմոր պատրաստելու համար հարել ձուն և շաքարավազը ՝մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի։

тесто для шарлотки




Մաղել ալյուրն ու փխրեցուցիչը՝ ձվային խառնուրդի մեջ, ավելացնել դարչինի կեսն ու հարել, որ համասեռ զանգված ստացվի։

тесто для шарлотки в духовке



Հեռացնել սեխի կորիզներն ու կեղևը, կտրատել։

шарлотка с дыней

Խմորը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, հարթեցնել գդալով ու դասավորել սեխի կտորները։ Խառնել վանիլինն ու ավելացած դարչինը, լցնել մակերեսին։ Թխել կես ժամ՝ նախապես տաքացրած ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո։

шарлотка с дыней

Թողնել, որ սառի տապակի մեջ, հանել ու մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->