>

Արմեն Չարչյանի մոտ   թոքաբորբ է ախտորոշվել, վիճակը ծանր է


«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:








Քոչարյանի զոհերը

«Այս պահին Չարչյանը գտնվում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում: Խափանման միջոցի հարցով երկու անգամ եմ դիմել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու կապակցությամբ, նաև օգոստոսի 24-ին երբ ստացա բժշկական նոր փաստաթղթեր նրա վիճակի մասին կրկին դիմեցի հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ, բայց մինչ օրս դատարանից լուր չկա»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:


Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին: Ըստ առավարության 825Ն որոշման՝ այդ հվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:



Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 


от admin

-->