>


Որպեսզի պատուհանները հեշտությամբ լվացվեն, անհրաժեշտ է ճիշտ ընտրել ժամանակը, որպեսզի սենյակ չներթափանցեն արևի շողերը։ Բանն այն է, որ ուլտրամանուշակագույն շողերը վարկենական չորացնում են ապակին, և այն չի փայլի լվանալուց հետո։

Խորհուրդ ենք տալիս լվանալ պատուհաններն ու հայելիները մեքենայի համար նախատեսված կտորով, որը «զամշի» նման է։ Այն հարմար է ոչ միայն լվանալու, այլև փայլեցնելու համար։




Քոչարյանի զոհերը






Ահա թե որ լուծույթներն են անփոխարինելի ապակիներ լվանալիս



1 դույլ ջրին ավելացրեք 2 թ․գ․ աման լվացող հեղուկ և 2 ճ․գ․ քացախ։ Խառնել ու դրանով լվանալ պատուհանները, չորացնել վերը նշված անձեռոցիկով։

Եթե ձեռքի տակ չկա քացախ, կարող եք ամիակ օգտագործել։ Այն շատ արդյունավետ միջոց է կեղտի դեմ պայքարում, սակայն ունի մի թերություն՝ տհաճ հոտ։




Увидела чем японка моет зеркало. Решила попробовать. Результат превзошёл мои ожидания | Куклы Марины Еремеевой | Яндекс Дзен

Մարգանցովկայի լուծույթ․ Ջրին պետք է ավելացնել մի քիչ մարգանցովկա և լավ խառնել։ Այս լուծույթով կարող եք լավ մաքրել ինչպես ապակիները, այդպես էլ պատուհանագոգերը։

Եվ ամենաանսպասելի մեթոդը․ պետք է օգտագործել մազերի կոնդիցիոներ։ Ընտրեք ամենամատչելին, խոնավ անձեռոցիկին լցրեք մի քիչ կոնդիցիոներ, քսեք պատուհաններին, այնուհետև լվացեք մաքուր ջրով և չորացրեք։ Պատուհանները չափազանց մաքուր են, անգամ հետքեր չեն մնում։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->