>


44-օրյա պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝








Քոչարյանի զոհերը

այն արարքների կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման դեպքեր պատերազմի ժամանակ շատ են եղել. «Շուտով 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով կստեղծվի և ամեն ինչ ջրի երես դուրս կգա, թե ով է դավաճանը, ով է հողատուն, ով է կապիտուլյանտը, ինչու ենք պատերազմը տանուլ տվել, ինչպես է ամեն ինչ եղել և այլն: Այսօր հասարակ զինվորները, որոնք մասնակցել են վերջին պատերազմին, բոլորը հո չե՞ն զոհվել, նրանք կան և լավ գիտեն՝ ինչ է եղել, ոնց է եղել:


Այսօր նախկինները բարբաջում են, մեծ-մեծ խոսում են, ինչը ինձ հիշեցնում է ժողովրդական խոսքը՝ «գող՝ սիրտը դող»: Այսօրվա այսպես կոչված ընդդիմությունը վաղը մասնակից են լինելու այդ ամենին, կիմանանք՝ ովքեր են դավաճանները: Շատ մարդիկ են ձերբակալված, բայց դեռ հանրայնացված չի դա»,-ասաց նա:



Վլադիմիր Առաքելյանի խոսքով, բազմաթիվ սպաներ են լքել մարտի դաշտը. «Կգա ժամանակ՝ կիմանանք, թե ովքեր են լքել, ով է իրեն կրակել: Եթե նախկին իշխանությունները, նախկին հրամանատար կոչեցյալները, նախարարները, հրահանգում են՝ մի կռվեք, հողերը ծախած է, սպան ի՞նչ պետք է անի, պետք է փախչի, մարտի չբռնվի, որովհետև ինքը մտածում է, որ եթե մարտի բռնվեց՝ սպանվելու է: Իրենք էլ հենց սա սարքել են, դրա համար էլ իրենց թուլեքին չեն թողել, որ կռվեն, միամիտ երեխեքը գնացին, զոհվեցին: Բա սպան ինչի՞ համար է, ինչո՞ւ է էդքան սովորել, որ փախնի, երեխեքն էլ գնան, զոհվե՞ն:

Ես կարծում եմ, որ հրամանատարական կազմից շատերը պետք է պատասխանատվության կանչվեն: Արցախի հերոսներ կային ժամանակին, ինչի՞ էս անգամ չկռվեցին: Տեսեք, Սամվել Բաբայանն ինչ տղամարդկային քայլ արեց՝ հրաժարվեց Արցախի հերոսի կոչումից: Ամենավատն այսօր այն է, որ նախկին իշխանություն կոչեցյալը, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրենց գեներալ հերոսներով, այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ժողովրդին ատում է: Սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը բավականին մեծ գումարներ է հատկացնում Արցախին: Այն դեպքում, երբ Լաչինի ժողովուրդը փոխանակ գնա Արցախի նախագահից տուն պահանջի, գալիս են Հայաստանից են պահանջում, որովհետև բոլորն ուղղորդված են: Էս տականքները չեն հանգստանում, իրենք զգում են, որ եթե հանկարծ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, և բացվեց ճշմարտությունը, թե ով է մեղավոր եղել, ով է փախել, ում հրամանները չեն կատարվել, կամ հրաման են տվել, ասել են՝ մի կռվեք, դրանք բոլորը պետք է գնդակահարվեն: Մենք չենք թողնելու, որ մարսեն, նրանք պետք է գնդակահարվեն փողոցներում: Մեր երեխեքի արյունը իզուր չի լինելու, հենց այնպես չի չորանալու»,-հայտարարեց նա:

Сообщение Նախկինները վախենում են քննիչ հանձնաժողովի ստեղծումից, որովհետև պարզվելու է՝ ով է դավաճանն ու հողատուն появились сначала на MediaNews.


от admin

-->