>


Անկախության տոնը միանշանակ պետք է նշվի Հայաստանում, այլ հարց է, թե ինչպես պետք է նշվի, ինչ ձևով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ








վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:


Ռուբեն Բաբայանը կարծում է, որ տարբեր հարթությունում գտնվող երկու հարցեր իրար են խառնվել. «Անկախության տոնը միանշանակ պետք է ամեն տարի նշվի Հայաստանում, եթե անկախ պետություն ենք: Այլ հարց է, թե ինչպես պետք է նշվի, ինչ ձևով: Առավել ևս հաշվի առնելով համաճարակային վիճակը, որովհետև մենք այնպես ենք մեզ պահում, կարծես համաճարակ չկա, կարծես սա աղետ չէ:

Չի կարելի խառնել երկու բան: Անկախության տոնը մեր ամենակարևոր տոնն է, եթե համարում ենք մեզ անկախ պետություն կամ գոնե ձգտում ենք դառնալ անկախ պետություն: Եթե ասում ենք՝ ինչ ժամանակն է անկախության տոնը նշելու, ապա հրաժարվում ենք որպես սպետականաստեղծ ազգ գոյություն ունենալուց: Միակ խանգարող հանգամանքը համաճարակն է, որը ահռելի չափերի է հասնում, եթե այն չլիներ, այո, պետք է նշել Անկախության տոնը: Պետք է կազմակերպել կլոր սեղաններ, հանրությանը բացատրել՝ ինչ բան է անկախությունը, որովհետև հանրությունը տեղյակ չէ, ինչ բան է անկախությունը»:



Հարցին, որ վարչապետի այս հայտարարությունից հետո, որոշ զոհված զինծառայողների հարազատներ հայտարարում են, որ թույլ չեն տալու այդ օրը տոնակատարություններ իրականացվեն և անեծքներ են հնչեցնում վարչապետի հասցեին, Բաբայանը նկատեց. «Վարչապետի ասածից ոչ թե թշնամանալ է պետք, այլ խորհուրդ տալ: Եթե ուզում ենք գոյատևել որպես ազգ, պետք է արժևորենք կյանքը, իսկ մենք արժևորում ենք մահը: Մահը դարձրել ենք ազգային արժեք: Եթե չենք դնում ապրելու խնդիր մեր առջև, այլ միայն սգալու, ուրեմն ապագա չունենք: Իսկ ես կարծում եմ մենք ապագա ունենք: Վերափոխեմ մի ասացվածք՝ «ոչ թե մահ իմացյալն է անմահություն, այլ կյանք իմացյալն է անմահություն»: Եթե ուզում ենք ինչ-որ ձևով հիշել մեր զինվորներին, որոնք իրենց կյանքը դրեցին հանուն մեր երկրի, մենք պետք է ապրենք, չի լինում մահ հանուն մահի, լինում է մահ հանուն կյանքի և այդպես պետք է լինի: Ուստի միանշանակ է, որ ԱՆկախության տոնը պետք է նշվի»:

Сообщение Չի լինում մահ հանուն մահի, լինում է մահ հանուն կյանքի. Անկախության տոնը միանշանակ պետք է նշվի появились сначала на MediaNews.


от admin

-->