>





Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել, գրում է shamshyan.com-ը:





Պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:




Ըստ նախնական տեղեկության՝ պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից:

Сообщение «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ մեքենա է պայթել. կան վիրավորներ появились сначала на MediaNews.


от admin

-->