>

Ամենшթшրմ տեղեկшտվпւթյпւնը Որпտшնից․ Ինչ է կшտшրվпւմ իրականում

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան բնակավայրի մոտ վերջերս տեղակայված ադրբեջանական ոտիկանական կետում ադրբեջանցիների թիվը շատ է շատացել: Այս մասին ArmDaily. am-ի հետ զրույցում ասաց Որոտանի բնակիչ Արբակը:




Քոչարյանի զոհերը

«Քիչ առաջ անցա այդ ոստիկանական կետի կողքով: Ադրբեջանցի ոստիկաններ էին կանգնած՝ իրենց ոստիկանական համազգետներով՝ վրաները գրած Polis: Ինժիներական լայնամասշտաբ աշխատանքներ են գնում՝ չգիտեմ ինչ են ուզում կառուցել, բայց հաստատ փոքր շինարարություն չի:





Մեր գյուղի բնակչությունը՝ ընտանիքներով, երեխաներով այդքան մարդ չի կազմի, որքան ադրբեջանցիներն այդ ոստիկանական կետի մոտ՝ երևի հարյուրից ավել են դարձել»,-ասաց Արբակը:

Նա նշեց, որ այդ կետի մոտով անցնում են առանց ադրբեջանցիների կողմը նայելու, որպեսզի վերջիններս դա որպես սադրանք չընկալեն: Ադրբեջանցիներից քիչ այն կողմ ռուս սահմանապահներն են, սակայն դրանից լարվածությունը չի թուլանում:


Որոտանցի Արբակը նշում է, որ իրենք չեն վախենում ադրբեջանցիներից, սակայն նրանց թվի մեծացումն արդեն իսկ մտահոգիչ է:



ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․ net-ին հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Сообщение Ամենшթшրմ տեղեկшտվпւթյпւնը Որпտшնից․ Ինչ է կшտшրվпւմ իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->