>


Նանե Արզումանյանը գրում է. Եռաբլուրում Եղբորս շիրմաքարի մոտ մի Զինվոր էր կանգնած։ Մեղավոր հայացքով մոտեցավ մայրիկիս եւ ասաց, որ Եղբայրս է փրկել իրեն, որ այսքան ժամանակ հիվանդանոցում էր, որովհետև քայլել չէր կարողանում…




Քոչարյանի զոհերը

Այնքան ամուր գրկեցինք Զինվորին բոլորս, թվաց՝ Նա մեզ հետ է… Մի քանի օրից 11 ամիս կլինի, որ Նա ֆիզիկապես մեր կողքին չէ ու այսօր ավելի մանրամասներ իմացանք չարաբաստիկ դեպքից։ Զինվորը՝ Վիրաբը, պատմեց, որ միայն հրամանատարը կարող էր այդքան արագ կողմնորոշել , այդքան Զինվորների կյանքեր փրկել եւ ինքն անմահանալ…









Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է լրագրող Նանե Արզումանյանի եղբայրը՝ ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը – Live News



Լուռ էինք բոլորս եւ քարացած նրա կատարած հերոսական արարքներից, Եղբորս տղան միշտ կարողանում է ուժեղ մնալ բոլորիս համար, բայց այսօր, ավելի մանրամասն իմանալով իր հերոս Հոր մասին, սկսեց արտասվել… Ես հիմա չեմ կարող խոսել Զինվորի պատմածների մասին, որովհետև ճիշտ կլինի, որ հենց ինքը պատմի…

Ես միայն երախտապարտ եմ Աստծուն, որ աշխարհի ամենահզոր Տղամարդու, ամենախիստ Զինվորականի, ամենազորեղ Հրամանատարի քույրն եմ… Թող Աստված ամուր ձեռքերով պահպանի այն Զինվորներին, որոնց Նա փրկել է:


от admin

-->