>


Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կիլիկիո  Կաթողիկոսարանից պատգամ է հղել՝  Խաչվերացի առիթով։








Քոչարյանի զոհերը

1970 թվականին ավարտելով կրթությունը Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի ընծայարանի բաժնում Խորեն Ա. Կաթողիկոսի ձեռամբ Արամ Ա Կաթողիկոսը ստացել է Վարդապետական աստիճան։ 1978 թվականին երբ դեռ ուսանում էր ԱՄՆ-ում ընտրվել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979 թվականին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ։ 1980 թվականի մայիսին ստացել է Վարդապետության ծայրագույն աստիճան։


Վարդապետության ծայրագույն աստիճան ստանալու հաջորդ օրը Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դարձել է Եպիսկոպոս։ Մինչև ԱՄՆ ուսման մեկնելը Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում ստացել է Անթիլիասի Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Անթիլիասի դպրեվանքի տեսուչի օգնականի և փոխտեսուչի պաշտոնները։ 1972-1975 թվականներին դարձել է Անթիլիասի դպրեվանքի աստվածաբանության դասախոս։ Արամ Ա-ն 1974 թվականին կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կառույցի վերակազմակերպման աշխատանքներին, և նույն տարում դարձել է այդ խորհրդի Գործադիր Վարչության անդամ։ 1977 թվականին նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ։

1970 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երիտասարդական բաժանմունքի ապա «Հավատք և Կարգ» հանձնաժողովի գործադիր ղեկավար։ 1978 թվականին Արամ Ա. ստացել է Լիբանանի Հայոց Առաջնորդի պաշտոնը։ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։



Сообщение «Խաչով ապրելը միայն կրծքի վրա խաչը կրելը կամ պատից կախելը չէ…». Արամ Ա Կաթողիկոս появились сначала на MediaNews.


от admin

-->