>

Սյпւնիքпվ միջшնցք չի լինելпւ․ Բшյդենը և Մшկրոնը ձшխողпւմ են ռпւս-թпւրքшկшն ծրшգրերը

Հայաստանի տարածքով «թյուրքական աշխարհը» միացնելու Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերն, ըստ ամենայնի, ձախողվում են։ Սյունիքի մարզը զավթիչների համար ինչպես եղել է անհաղթահարելի, այնպես էլ կմնա, սակայն այն կարող է տրանսպորտային կարևոր դեր ունենալ բարի կամեցողների համար։

Այն օրը, երբ Սյունիքի մարզում երեւում է կարող էին տեղի ունենալ որոշ անդառնալի գործընթացներ, ՀՀ նախագահը, վարչապետը և ՄԻՊ-ը,





ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մեկնեցին Հայաստանի հարավ։ Թրեյսին հայտարարեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Սյունիքի մարզին, իսկ ԱՄՆ վարչակազմում հայտարարեցին Հայաստանի ինքնիշխանության ու ամբողջականության մասին:





Նույն օրը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը այցելել էր Հայաստանի Տավուշի մարզ:

Հիշեցնենք, որ Հայաստանը«կոմունիկացիաների բացման» շրջանակներում առաջարկել է ոչ թե կառուցել միջանցք Մեղրիով, այլ ապաշրջափակել առկա կոմունիկացիաները։

Խոսքը, մասնավորապես, Տավուշով անցնող երկաթուղու, ինչպես նաեւ Կարս-Գյումրի ճանապարհի մասին է։ Երկու ճյուղերը Հայաստանում միացնելու համար բավական է կառուցել փոքր հատված։


Սակայն Թուրքիան և Ռուսաստանը համաձայն չեն, որովհետև նրանց պետք են ոչ թե ճանապարհներ, այլ Հայաստանի մասնատումը և «արտաքին կառավարման» վերցնելը։

ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների այցերը Սյունիք և Տավուշ ազդանշաններ են այն մասին, որ Փարիզն ու Վաշինգտոնը փորձում են Թուրքիային և Ռուսաստանին թույլ չտալ իրականացնել իրենց ծրագրերը Հայաստանի դեմ։



Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ալիևին և հայտնել նրան ԱՄՆ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման «անխուսափելիության» մասին: Բացի այդ, նախագահ Բայդենը Թուրքիային նախազգուշացրել է ռուսական զենքի գնումների վերաբերյալ։

Այս ֆոնին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Կազան, որտեղ Ռուսաստանը կփորձի Ադրբեջանին ներգրավել Եվրասիական միություն և տարածել իր ազդեցությունը կասկածելի սահմաններով այդ պետության վրա։ Հայաստանը պետք է համաձայնի Ադրբեջանի ՝ Եվրասիական միություն մտնելուն և անմիջապես լքի այն՝

որպես Հայաստանի ազգային շահերին հակասող դաշինք:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է վերացնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները և արդեն բարձրաստիճան դիվանագետներին ուղարկում է հաշտության բանակցություններ վարելու համար: Իրավիճակը տարածաշրջանում կարող է կտրուկ փոխվել:

Եվ եթե Բաքուն և Անկարան ցանկանում են կառուցել «թյուրքական միջանցք», ապա թող խնդրեն Իրանին. Միջանցք կարելի է կառուցել նաև սագմանի մյուս կողմում: Լրագիր․ամ

Сообщение Սյпւնիքпվ միջшնցք չի լինելпւ․ Բшյդենը և Մшկրոնը ձшխողпւմ են ռпւս-թпւրքшկшն ծրшգրերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->