>

Մերի Տոմոյանը գրել է.




Քոչարյանի զոհերը

👉ներեցեք, որ շատ դաժան եմ գրում։





Ինձ շատերը գրեցին Ժիրայր Ոսկանյանի թունավորման արկածի մասին, բայց ես իմ էջում ոչինչ չգրեցի, ինչու՞

Ասեմ, որ արկածը չունի լոգիկա։ Չեմ կարծում որ դավաճանները կցանկանային ինչ-որ վկայի քիչ-քիչ վերացնել, որը կարող է իր մոտ պահած դավաճանության փաստերը փոխանցել պատկան մարմինների կամ իր ընկերներին։ Դավաճանները այլ տարբերակներով են գործում։ Նման վկաների գլուխը միանգամից են ուտում, խոսքի օրինակ` ինքնասպանությամբ, այն էլ 8 փամփուշտ գլխից խփած։ Կամ էլ այլ տարբերակ, բայց ոչ նման կերպ, ինչ որ Ժիրայրի հետ է կատարվում։


Լսելով Ժիրայրի ուղիղ եթերը, լսելով սիմտոմները և բժիշկների արձանագրությունը, որ բոլոր օրգանները առողջ են, միայն մեկ միտք է գալիս ուղեղիս։

Ճիշտ է ես բժիշկ չեմ, բայց շատ հետաքրքրասեր մարդ եմ և շատ եմ զբաղվում ինքնուսուցմամբ։



Իմ կարծիքով Ժիրայրի բոլոր սիմտոմները խոսում են օրգանիզմը թունավորող ինչ-որ պառազիտի մասին։ Շատ հնարավոր է, որ նրա օրգանիզմում հայտվել է ինչ-որ պարազիտ։ Շատ կուզենայի իմանալ, արդյոք այդ ոլորտը հետազոտվել է։ Ավելացնեմ նաև, որ շատ դեպքերում սկզբնական շրջանում անալիզները ցույց չի տալիս պարազիտի առկայությունը օրգանիզմում, բայց մաշիկի վրա ցաները, այտուցները, երիկամների խնդիրը, մեջքի և վերջավորությունների ցավերն ու անդամալույծ վիճակը, տաքությունը…..այս ամենը ինձ միայն պարազիտի ազդեցություն է հիշեցնում։ Մինչև օրգանիզմի պարալիզացում կարող է լինել։

Յութուբում պարազիտով վարակված մարդկանց պատմություններ շատ եմ լսել ու Ժիրայրի եթերը լսելուց միայն դա հիշեցրեց։

Ցանկանում եմ մեր եղբորը քաջ առողջություն և շրջապատող գիտուն բժիշկներ♥

Сообщение Ներեցեք, որ շատ դшժան եմ գրում։ Ճիշտ է ես բժիշկ չեմ, բայց Ժիրայրի բոլոր սիմպտոմները խոսում են ՀԵՏԵՎՅԱԼԻ մասին… Մերի Տոմոյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->