>


Կարծում ենք, փքաբլիթներ սիրում են բոլորը, հատկապես փոքրիկները։ Իրականում շատ չեն բաղադրատոմսերը, որոնցով պատրաստելու դեպքում կստացվի այն, ինչ նախատեսել էիք։

Пончики с начинкой

Առաջարկում ենք պահպանել այս բաղադրատոմսը․ այս կերպ պատրաստված փքաբլիթները ստացվում են խրթխրթան, նուրբ, փքուն։




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 2 հատ
  • մածուն՝ 500 մլ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • փխրեցուցիչ՝ 0,5 թ․գ․
  • հատապտուղներ՝ 100գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • վանիլի շաքար՝ 10 գ
  • շաքարի փոշի՝ 3ճ․գ․
  • ձեթ՝ 2 ճ․գ․
  • ալյուր՝ 500–600 գ

Պատրաստման եղանակ․



Խորը տարայի մեջ հարել ձուն ու աղը, նաև շաքարավազը, վանիլինը։ Ավելացնել մածունը, ձեթը և նորից խառնել։ Մաղել ալյուրն ու փխրեցուցիչը, հունցել էլաստիկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։


тесто для пончиков



Խմորին երկարավուն տեսք հաղորդել, կտրատել։ Յուրաքանչյուր կտորը տափակացնել ձեռքով, մեջտեղում դնել մի քանի հատիկ հատապտուղ, հավաքել եզրերն ու գլորելով գնդիկի տեսք տալ։

пончики с ягодами

Փոքր խորը կաթսայի մեջ ձեթ լցնել, տաքացնել։ Եռացող ձեթի մեջ տապակել փքաբլիթները՝ մինչ կարմրելը։ Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել։

домашние пончики

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->