>


Սկեսուրս անթերի տնային տնտեսուհի է։ Մի օր նա տեսավ, թե ինչպես եմ չարչարվում, որ սպիտակեցնեմ լվացքի մեքենայի՝ փոշու համար նախատեսված հատվածը, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Այդ ժամանակ նա խորհուրդ տվեց կիրառել մի հետաքրքիր հնարք․ պարզվեց, այն ամենաարդյունավետն է։

Հնարք 1










Պահանջվում է միայն մի բաղադրիչ, որը կա բոլորիս տանը․ կիտրոնաթթու։ Այն պետք է խառնել տաք ջրի հետ, իսկ հետո սպասել, որ լուծույթը սառի։ Այնուհետև արկղիկը դնել ստացված հեղուկի մեջ։



Սպասել առնվազն 1 ժամ։ Այդքանը բավական է, որ արկղիկը դառնա ավելի սպիտակ ու մաքուր։ Այնուամենայնիվ, եթե դրա վրա առկա են ներծծված հետքեր, կարող են լիարժեք չմաքրվել։




Եվ եթե դուք էլ իմ պես պերֆեկցիոնիստ եք, ու սիրում եք, որ ամեն ինչ փայլի, ուրեմն կարող եմ ևս մի հնարք առաջարկել։ Սա 100% արդյունք է ապահովում։

Խառնել հավասար քանակությամբ երկու տեսակի սոդա՝ կերակրի և կալցինացված։ Ստացված փոշին լցնել գոլ ջրի մեջ։ Սպասել, որ սառի և մեջը դնել արկղիկը։ Խնդրահարույց հատվածները շփել խոզանակով։

Այս երկու հնարքները կթեթևացնեն ձեր հոգսը՝ ապահովելով մաքրություն անգամ մանրուքներում։

 


от admin

-->