>

Բաքпւն հшստшտեց որпշումը․ Լшչինը՝ խпշոր վտшնգի եզրին

Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը վերջին շրջանում դարձել է Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին Իրանից բեռնատարների ստուգումներին։

Նա ասել է, որ «Ադրբեջանը չի կարողանում ամբողջովին վերահսկել իր սահմանները, եւ քանի դեռ պահպանվում է այդ իրավիճակը, նման դեպքերը կրկնվելու են»։




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Բաքուն իրանական բեռնատարները ստուգում է դրանց՝ Արցախ մեկնելու պատրվակով։





Զուլֆուգարովն ասել է, որ Ադրբեջանը նախեւսռաջ պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի անցակետին։ «Խաղաղապահների խնդիրը Ղարաբաղում քաղաքացիական անձանց անվտանգության ապահովումն է։

Բայց չէ՞ որ նրանց ոչ ոք չի դիպչում, նրանց վրա չեն կրակում։ Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք իրավիճակի վերահսկողությունն իրականացնեն իրենց պոստերում, իսկ մեր սահմանները մենք կպաշտպանենք ինքներս։

Հավատացեք, որանից հետո չեն լինի դիվանագիտական սկանդալներ կամ մաքսանենգության դեպքեր», ասել է Զուլֆուգարովը։

Սպասելի էր, որ Գորիս-Կապան ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Բաքվում բարձրացնելու են Լաչինի միջանցքի վերահսկողության հարցը՝ «իրանական բեռնատարների մուտքը եւ մաքսանենգությունը Ղարաբաղ» կանխելու պատրվակով։


Հայաստանի լիարժեք շրջափակման եւ Արցախը Հայաստանից լիովին կտրելու քայլերին անդրադարձել ենք Մոսկվան ու Բաքուն անցնում են ՀՀ շրջափակման ռեժիմի հոդվածում։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։

Այս մասին Սյունիքից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։



«Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։

Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմում է ՍիվիլՆեթի թղթակիցը։

Գևորգ Թոսունյանը հայտնեց, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում,

Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել էր ԱԱԾ-ը։

 


от admin

-->