>

երեխա


7-րդ հարկից ընկած երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ








«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից:


Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:



հիվանդանոց երեխա

Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա»:

Сообщение 7-րդ հարկից ընկած երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->