>


Մայրիկիս ընկերուհին անվերջ գանգատվում է ու բարկանում։ Կրտսեր աղջիկն իր երեխային թողնում է ավագ քրոջ մոտ, դեռ մի բան էլ վճարում դրա դիմաց։

Անին ու Մերին քույրեր են, տարիքային տարբերությունը 3 տարի է։ Մեծ քույրը շուտ է ամուսնացել, 19 տարեկանում, դեռ չէր հասցրել սովորել։ Իսկ Մերին սկզբում որոշեց համալսարանն ավարտել, գործի ընդունվել, միայն հետո ստեղծեց իր ընտանիքը։ Անին երկու երեխա ունի, իսկ Մերին դեռ մի աղջիկ։




Քոչարյանի զոհերը






Երբ Մերիի փոքրիկը 1,5 տարեկան էր, նրան կանչեցին աշխատանքի, քանի որ նրա գործն այլևս ոչ մեկ չէր կարողանում կատարել։ Ամուսնու ծնողներն արտասահմանում են ապրում, մայրիկը՝ աշխատում է, իսկ դայակ վարձել չէր ուզում, քանի որ վախենում էր օտար մարդու վստահել երեխային։ Ու Անին առաջարկեց իր օգնությունը՝ ասելով, որ իր երեխաներն արդեն մեծ են, ու ինքը հաճույքով կպահի զարմուհուն։




Ու այդպես Մերին ամեն առավոտ սկսեց դստերը տանել քրոջ մոտ, իսկ զարմիկներին էլ մեքենայով հասցնել դպրոց՝ Անիի գործը հեշտացնելու համար։

Ամուսնու պահանջով՝ Մերին ամեն ամիս գումար է տալիս քրոջը, որովհետև փոքր երեխա պահելը հեշտ գործ չէ։ Որքան էլ որ Անին չէր ուզում վերցնել վճար, միևնույնն է, նրանք առանց հարցնելու փոխանցում են այն նրա քարտին։



Բոլորը գոհ ու հանգիստ են, միայն նրանց մայրն է դժգոհում․

Անամոթները․․․ Իմ աղջկան վերածել են սպասուհու․․․ Խեղճիս փողով են խաբում․․․ Ես տենց գումարով անգամ տեղիցս վեր չէի կենա։ Էդ միամիտն էլ գոնե նորմալ աշխատանքի գնար, այլ ոչ թե սպասեր, թե երբ են կոպեկները դեմը գցելու։

Բանն այն է, որ այդ կինը ի սկզբանե չէր հավանում փեսային, քանի որ նրանց ընտանիքն այլ խավի մարդիկ են, ու խնամիները միմյանց հետ մտերիմ չեն շփվում։ Գուցե նրա մեջ նախանձն է խոսում․․․

Բարեբախտաբար, մոր վերաբերմունքը ոչ մի կերպ չի ազդում քույրերի ջերմ հարաբերությունների վրա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->