>

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում: Համագյուղացիներից մեկի թաղման ժամանակ, տեղի բնակիչ Սմբատ Ըռքոյանը մոտեցել և կտրել է նույն թաղման մեկ այլ մասնակցի՝ Արսեն Մկրտչյանի պարանոցը: Մկրտչյանին դեպքից անմիջապես հետո  տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:


Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ցնցված է դեպքից և այս պահին ամեն հնարավոր բան անում է՝ մանրամասները պարզելու համար:







Քոչարյանի զոհերը

«Ամբողջ գյուղով թաղմանն էինք մասնակցում, դե գյուղերում այդպես է, չէ՞: Թաղման արարողությունն էր տեղի ունենում ու հանկարծ Սմբատը մոտեցավ և կտրեց Արսենի պարանոցը: Խնդիր ունեցել են իրար հետ, թե ոչ՝ չգիտեմ, բոլորիս համար էլ անակնկալ էր»,-մանրամասնեց համայնքապետ Պողոսյանը:


ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ 14:30-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղհովիտի գերեզմանատանը բնակիչներից մեկը դանակով հարվածել է մյուսին: Այնուհետև հիվանդանոցից է ահազանգ է ստացվել, որ պարանոցի հատվածում դանակի վնասվածքով բնակիչ է տեղափոխվել: 

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին նաև, որ Գեղհովիտ համայնքի բնակչին պարանոցի հատվածում վնասվածք հասցրած անձը բերման է ենթարկվել և կատարվում է նախաքննություն:


Աղբյուր՝ ԼՈւՐԵՐ.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->