>

Ադրբեջшնի մшքսшյին կпմիտեն հшյտшրшրпւթյпւն է տшրшծել․ Որпշпւմը կшյшցվшծ է

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների հարկման վերաբերյալ լուրերին․ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի մաքսային օրենսդրության 210 հոդվածի համաձայն` հարկման են ենթակա օտար պետությունների տրանսպորտային միջոցները, որոնք երկիր մուտք գործելիս և դուրս գալիս։




Քոչարյանի զոհերը

«Համաձայն այդ հոդվածի՝ ավտոտրանսպորտային միջոցները հարկվում են «Պետական տուրքի մասին» օրենքով, պետական տուրքը վճարվում մուտքի թույլտվության համար, որը կարգավորում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումները երկրի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։





Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝

ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Սյпւնիքի մшրզպետը պшշտոնшկшն տեղեկшտվпւթյпւն հրшպարшկեց․ Իրшվիճшկն шյս պшհին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի անվտանգության մասին խոսելիս դժվարանում է հստակ մեկնաբանություն տալ։


Ասում է` թեև այս պահին թշնամու կողմից վտանգավոր քայլեր չի նկատում, բայց դա չի նշանակում, որ այն ընդհանրապես բացակայում է։

«Վտանգը միշտ էլ կա։ Ինչ իմանամ հակառակորդի ծրագրերի մասին։ Մենք մի ազգի հետ ենք հարևան, որն ամեն ինչի պատրաստ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանը վստահեցնում է` Որոտանում տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետը հայ վարորդների համար վտանգ չի ներկայացնում։



Իսկ իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերը ադրբեջանցիները ստուգում են, որ այդ մեքենաները Արցախ չգնան։

Սա շրջանառվող տեղեկությունների համաձայն, բայց թե իրականում ինչ խնդիր են լուծում` Պողոսյանը չգիտի։

«Ես ինչ իմանամ` իրենց վերադասն ինչ է ասել։ Մեր մեքենաները ոչ կանգնեցրել են, ոչ էլ։

Ես արդեն 3-4 անգամ գիշեր-ցերեկ տարբեր ժամերի, անցել եմ այդ հատվածով, ոչ մի անգամ չեն կանգնեցրել։ Տեղեկություն կա, որ պարսկական մեքենաները ստուգում են, որ Արցախ չգնան»,- հավելեց Պողոսյանը։

Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար:

Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 100 դոլար են պահանջում։

Сообщение Ադրբեջшնի մшքսшյին կпմիտեն հшյտшրшրпւթյпւն է տшրшծել․ Որпշпւմը կшյшցվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->