>

Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ. սերժանտը մահացել է, կա վիրավոր․ մանրամասներ





Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։





Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։


Դեպքի վայր ժամանած տեղի ՌՈ ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ վիրավորում է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։



Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՌՈ և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ, ում արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ վիրավորում է ստացել։

Сообщение Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ. սերժանտը մահացել է, կա վիրավոր․ մանրամասներ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->