>

Միխ… Ինչպես միշտ… Միասին խոսում էինք, ես համ խոսում էի համ էլ պատասխանում, սակայն դու էիր ինձ օգնում պատասխանել ամեն ասածիս….





Այժմ իրար միշտ տեսնում ենք նույն տեղում մի մեծ ընտանիքում, որ գալիս եմ հյուր ձեզ այնքան մեծ ա ձեր ներկայությունը, որ աննկարագրելիա… Դուք մի ընտանիք եք այսօր, մի տուն, մի մեծ Սրբավայր…. Միխ դու նույնիսկ էդտեղից ինձ ծանոթացրել ես լավ մարդկանց հետ Եռաբլուրի քահանայի և եկեղեցու աշխատակցուհու հետ… Երբ կողքիդ նստած էի քահանան մոտեցավ տեսավ օրհնեց ու ասաց ոնց միշտ այստեղ ես, նայեցի իրեն ու ասեցի, որ միշտ ես իմ ընկերներին, իմ եղբայրներին չեմ մոռանա….






և քահանան ինձ ասած արի Հայր Մերը ասենք ընկերոջդ խաղաղ հանգստի համար ու քահանան խաղաղության աղոթքը ասեց քեզ համար Միխ…ու ես էլ խաղաղվեցի մի պահ մտածելով, որ տեսնում ես, լսում, որ խաղաղ ես հանգիստ…. Միխ կներես հա, որ դու մեր հետ եկեղեցի չես մտնում այժմ, չես աղոթում կներես, որ մենք ենք քեզ մոտ աղոթում կներես, որ մեր հետ չես մեր կողքին…Միխ գիտեմ, որ ամեն ինչ տեսնում ես ու գիտես, գիտեմ որ լսում ես հասկանում ինչպես միշտ….



Միխ խոստանում եմ երբեք չnւրшնшլ լավ ընկեր լինելը, երբեք չմոռանալ ձեր ընտանիք մեր Եռաբլուր գալը և խոստանում եմ, միշտ բարձր պահել են անվանումը, որ մենք լավ ընկերներ ենք Իմ հին և նոր… Իմ անկեղծ և բարի… Իմ լույս և ժպիտ… Իմ թանկ և հարազատ… Երկնային խաղաղություն քեզ հարազատս։

Սոնա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение «Միխ, միասին խոսում էինք, ես համ խոսում էի համ էլ պատասխանում… Երբ կողքիդ նստած էի քահանան մոտեցավ տեսավ օրհնեց ու ասաց… ». Սոնա Մանուկյանի գրառումը появились сначала на Интересные Истории.


от admin

-->